Утрожестан դեղամիջոցի ակտիվ նյութը պրոգեստերոնն է: Կապվելով թիրախային օրգանների բջիջների մակերեսային ընկալիչների հետ՝ այն ներթափանցում է կորիզ , որտեղ ակտիվացնելով ԴՆԹ-ն՝ խթանում է ՌՆԹ սինթեզը։ Խթանում է արգանդի լորձաթաղանթի պրոլիֆերացիայի փուլից դեպի արտազատման փուլ անցմանը , իսկ բեղմնավորումից հետո՝ բեղմնավորված ձվի զարգացմանը: Նվազեցնում է արգանդի և արգանդափողերի մկանների գրգռվածությունը և կծկողականությունը: Նպաստում է նորմալ էնդոմետրիումի ձևավորմանը: Խթանում է կաթնագեղձի տերմինալ տարրերի զարգացումը և նպաստում է լակտացիային։